Բրիտանական հատուկ դպրոցներից մեկում խոշտանգում ու նվաստացնում են աշակերտներին
Հերթական սկանդալն է հասունացել Մեծ Բրիտանիայում: Ինչպես տեղեկացնում է «The Telegraph»-ը, Բարնսթեյփլ քաղաքում գտնվող «Chelfham Mill»խնդրահարույց դեռահասների համար նախատեսված դպրոցի նախկին սաները դիմել են իշխանություններին` հայտնելով սաների նկատմամբ դպրոցի ուսուցիչների դաժան վերաբերմունքի մասին:
Դպրոցում ուսում էր ստանում 7-18 տարեկան 40 երեխա, որը հասարակությանը հարմարվելու խնդիրներ ուներ։
«Բոլորը հասկանում են, որ մենք յուրահատուկ ենք, այդ իսկ պատճառով մեր հանդեպ կիրառում էին ամենադաժան մեթոդները: Չնչին խախտման պատճառով ինձ և իմ դասարանցիներին կարող էին ծեծի ենթարկել: Բացի այդ, մեզ նվաստացնում էին: Պատիժներից մեկն, օրինակ, ամբողջ օրը ննջազգեստով ման գալն էր։ Եթե խախտում էինք այդ պայմանը, շատ ավելի վատ էր լինում մեզ համար», - պատմել է դպրոցի նախկին աշակերտը:
Մյուս աշակերտը դպրոցում աշխատող ուսուցիչներին համեմատել է Չառլզ Դիկկենսի գրքերում նկարագրված դաժան վարժապետների հետ:
«Սա իսկական գաղութ է երեխաների համար: Կարող եք հարցնել ցանկացած մեկին: Այստեղ չեն սովորեցնում, այստեղ խոշտանգում և նվաստացնում են», - հայտնել է դպրոցի մեկ այլ աշակերտ:
Այժմ դպրոցում իրավիճակը պարզելու համար տարվում է քննություն: Տնօրինությունը հերքում է իր մեղքը և բացահայտ համագործակցում իրավապահ մարմինների հետ: Նշվում է, որ մինչև քննության ավարտը դպրոցը կմնա փակ, իսկ դպրոցի սաներին տեղավորել են այլ դպրոցներ:
Բրիտանական հատուկ դպրոցներից մեկում խոշտանգում ու նվաստացնում են աշակերտներին
Հերթական սկանդալն է հասունացել Մեծ Բրիտանիայում: Ինչպես տեղեկացնում է «The Telegraph»-ը, Բարնսթեյփլ քաղաքում գտնվող «Chelfham Mill» խնդրահարույց դեռահասների համար նախատեսված դպրոցի նախկին սաները դիմել են իշխանություններին` հայտնելով սաների նկատմամբ դպրոցի ուսուցիչների դաժան վերաբերմունքի մասին:

7or.am