Լրահոս

16.11.2009 17:33

Թուրք լրագրողուհին հայերին կոչ է արել մինչև վերջ պայքարել

Ստամբուլի «Աքշամ» թերթի լրագրողուհի Նագեհան Ալչեն Ղարաբաղ է այցելել Հայաստանով  և այն անվանել հայկական հող՝ կոչ անելով հայերին չվերադարձնել տարածքները, մինչև վերջ պայքարել դրանց համար։

-Մենք Թուրքիայում սխալվում էինք. Ղարաբաղը 100%-ով հայկական տարածք է, և մենք հասկացանք, որ դուք բավական վճռական եք, որ չզիջեք այդ հողերը։ Ղարաբաղի շուրջ առկա տարածքային վեճը հետաքրքրում է նաև Թուրքիային։ Այն ամենն, ինչ ես այստեղ տեսա, ցրել է Ղարաբաղի անցյալի և ապագայի մասին մինչ այսօր ունեցած կասկածները։ Դրան մեծապես նպաստել են մի շարք պաշտոնյաների և շարքային քաղաքացիների հետ մեր զրույցները։ Մենք տպավորված են Ստեփանակերտով և մտադիր ենք նորից գալ այստեղ,- նշել է Ալչեն։

Ըստ «Bakililar.az»-ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։