Օդի ջերմաստիճանն օգոստոսի 7-8-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով
Ուշադրություն
Օգոստոսի 10-11-ինհանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 7-9-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավային` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 7-8-ին աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 7-8 աստիճանով, 10-11-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Երևանում`
Օգոստոսի 7-9-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանի օգոստոսի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 41.60C (1976 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան` 16.00C (1981 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.50C
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 7-8-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով
Քամին` հարավային` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 7-8-ին աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 7-8 աստիճանով, 10-11-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա:
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 41.60C (1976 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 16.00C (1981 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.50C