Պատգամավորների հարցերին պատասխանելու ժամանակը ՀՀԿ–ն և Կառավարությունը սահմանափակում են
Կառավարությունն այսօրվա իր նիստում հավանության է արժանացրել ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎահրամԲաղդասարյանի, համանուն խմբակցության պատգամավորներ ԽոսրովՀարությունյանիևԱրփինեՀովհաննիսյանի ներկայացրած օրինագիծը։
««Ազգայինժողովիկանոնակարգ» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նրանք առաջարկում են պատգամավորներիհարցերինպատասխանելու համար սահմանել 6-ականրոպե, իսկարձագանքելուհամար՝2-ականրոպե ժամանակ: Գործող կարգով՝ պատգամավորների հնչեցրած հարցերին պատասխանելու և դրանց արձագանքելու համար ժամանակային որևէ սահմանափակում չկար:
Կառավարության այսօրվա նիստում նշվել է, որ գործադիրն օրենսդրական այս նախաձեռնության հարցում սկզբունքայինառարկություններչունի:
Պատգամավորների հարցերին պատասխանելու ժամանակը ՀՀԿ–ն և Կառավարությունը սահմանափակում են
Կառավարությունն այսօրվա իր նիստում հավանության է արժանացրել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, համանուն խմբակցության պատգամավորներ Խոսրով Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած օրինագիծը։
««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նրանք առաջարկում են պատգամավորների հարցերին պատասխանելու համար սահմանել 6-ական րոպե, իսկ արձագանքելու համար՝ 2-ական րոպե ժամանակ: Գործող կարգով՝ պատգամավորների հնչեցրած հարցերին պատասխանելու և դրանց արձագանքելու համար ժամանակային որևէ սահմանափակում չկար:
Կառավարության այսօրվա նիստում նշվել է, որ գործադիրն օրենսդրական այս նախաձեռնության հարցում սկզբունքային առարկություններ չունի:
7or.am