Լրահոս

06.08.2015 21:00


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 5-ից 6-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 5-ից 6-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 4-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը: Բացահայտվել է գողության` 3, խարդախության` 6, մաքսանենգության, դրամանենգության և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման և կողոպուտի 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 23-ը`ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը