Աշխարհ

06.08.2015 14:26


Հարցում Ղրիմում՝ ինչպիսի՞ն է իրավիճակը թերակղզում

Հարցում Ղրիմում՝ ինչպիսի՞ն է իրավիճակը թերակղզում

«Հասարակական կարծիք» հիմնադրամի կողմից անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ երկրի ամենակարևոր խնդիրը, ըստ բնակիչների, ավերված ճանապարհներն են: Նման կարծիք է հայտնել հարցվածների 44%-ը: Հարցման մասնակիցների 20%-ի կարծիքով Ղրիմի կարևորագույն խնդիրն աղտոտվածությունն ու անմխիթար վիճակն է, 18%-ի կարծիքով՝ խանութներում և դեղատներում ապրանքների անվերահսկելի գները, 11%-ի կարծիքով՝ ջրամատակարարման հետ կապված խնդիրները և գործազրկությունը:

Սևաստոպոլի բնակիչների կարծիքով, բացի ճանապարհային խնդիրներից (43%), գնաճից (27%) և փողոցների անմխիթար վիճակից (24%), մարդկանց 17%-ին անհանգստացնում են ցածր եկամուտները, իսկ 15%-ին՝ բուժհիմնարկներում ծառայությունների ցածր որակը և բժիշկների ու դեղերի բացակայությունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը