Աշխարհ

06.08.2015 10:37


Մալազիան հաստատել է, որ գտնվել են անհետացած Բոինգի մասերը (լուսանկարներ)

Մալազիան հաստատել է, որ գտնվել են անհետացած Բոինգի մասերը (լուսանկարներ)

Մալազիայի վարչապետ Նաջիբ Ռազակը հայտարարել է, որ Հնդկական օվկիանոսի Ռեյունյոն կղզում հայտնաբերված «Բոինգ 777»–ի թևի մնացորդը MH370 թռիչքը կատարած ինքնաթիռի բեկորն է, որն անհետացել էր 17 ամիս առաջ։

«Փորձագետների միջազգային խումբը համոզիչ կերպով հաստատել է, որ Ռեյունյոնում գտնված բեկորն իսկապես MH370 թռիքչը կատարած ինքնաթիռին է պատկանում»,– Ռազակի խոսքերն է մեջբերում «Reuters»–ը։

Հուլիսի 31–ին Մալազիայի իշխանությունները հաստատել էին, որ Հնդկական օվկիանոսում գտնված ինքնաթիռի մասունքի վրա գրանցված համարը պատկանում է «Բոինգ-777»–ին։ Ենթադրվում էր, որ գտնվել է «Մալազիական ավիաուղիներին» պատկանող, Կուալա–Լումպուր–Պեկին չվերթն իրականացնող օդանավի թևի մի հատվածը, որը կորել էր 2014թ. մարտի 8–ին։

Ինքնաթիռի տախտակամածին 239 ուղևոր և անձնակազմի անդամ կար, որոնց ճակատագիրն առ այսօր անհայտ է։

2014թ. մարտի 24–ին մալազիական իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին, որ կորած Բոինգը կործանվել է Հնդկական օվկիանոսի հարավային մասում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը