Աշխարհ

06.08.2015 10:23


Բիլ Գեյթսը գլխավորել է ՏՏ ոլորտում ամենահարուստ գործիչների ցանկը

Բիլ Գեյթսը գլխավորել է ՏՏ ոլորտում ամենահարուստ գործիչների ցանկը

«Forbes»–ը հրապարակել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 2015թ. ամենահարուստ գործիչների իր կազմած ցանկը։ Այն գլխավորում է աշխարհի ամենահարուստ մարդը՝ Բիլ Գեյթսը։ Այս մասին հայտնում է «Газета.Ru»–ն։

Գեյթսի կարողությունը գնահատվում է 79,6 մլրդ դոլար։ Դրա 13%–ը ներդրված է «Microsoft»–ի բաժնետոմսերում։

Այս ցանկում 2–րդ տեղը զբաղեցնում է Լարի Էլիսոնը՝ «Oracle»–ի հիմնադիրը։ Նրա կարողությունը գնահատվում է 50 մլրդ դոլար։

3–րդ տեղում Ջեֆ Բեզոսն է՝ 48 մլրդ դոլար կարողությամբ, որի մոտ 90%–ը կազմում են «Amazon»–ի բաժնետոմսերը։

ՏՏ ոլորտի ամենահարուստ 100 մարդկանց կարողությունը, միասին վերցրած, կազմում է 842,9 մլրդ դոլար։

Այս ցանկում ընդամենը 7 կին կա ընդգրկված։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը