Օբաման տնտեսապես արդյունավետ է համարել հակաիրանական պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Բարաք ՕբամանԻրանի դեմ կիրառված պատժամիջոցները տնտեսապես արդյունավետ է համարում։ Նրա խոսքերով՝ սահմանափակող միջոցները ստիպեցին Իրանին նստել բանակցությունների սեղանի շուրջ։
«ԱՄՆ–ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները բերեցին անվտանգության վերաբերյալ նոր համաձայնության կայացման»,– «The Washington post»–ի փոխանցմամբ՝ ասել է Օբաման։
ԱՄՆ առաջնորդի կարծիքով միլիարդավոր դոլարները, որոնցից պատժամիջոցների պատճառով զրկվել է իրանական տնտեսությունը, չվճարված թոշակներ են։
Ավելի վաղ Օբաման Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանում ուսանողների առաջ իր ելույթի ժամանակ հայտարարել էր, որ ամերիկացի օրենսդիրների՝ Իրանի հետ համաձայնագրի արգելափակումը կարագացնի Թեհրանի միջուկային ծրագրի իրականացումը։
Օբամայի խոսքերով՝ այդկերպ Իրանն ավելի շատ հնարավորություններ կունենա՝ ավարտին հասցնելու իր ծրագիրը։
Հիշեցնենք՝ ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Փիթեր Ռոսքեմը հայտարարել էր, որ հանրապետականները բավականաչափ ձայներ ունեն՝ Իրանի հետ համաձայնագրի վավերացմանը դեմ քվեարկելու համար. ամերիկացի օրենսդիրները սկսել են գիտակցել այդ համաձայնագրի վտանգավորությունը։
Նշենք, որ Իրանն ու Իտալիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որի շրջանակներում Իրանի նախագծերի իրականացման և ապահովագրման համար 2 մլրդ դոլար կտրամադրվի։
Օբաման տնտեսապես արդյունավետ է համարել հակաիրանական պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իրանի դեմ կիրառված պատժամիջոցները տնտեսապես արդյունավետ է համարում։ Նրա խոսքերով՝ սահմանափակող միջոցները ստիպեցին Իրանին նստել բանակցությունների սեղանի շուրջ։

7or.am