ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԽՍՀՄ–ի դեմ«սառը պատերազմում» հաղթել է ԱՄՆ–ը։ Այս մասին, «The Washington Post»–ի փոխանցմամբ, նա ասել է Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանում իր ելույթի ժամանակ։
Օբամայի խոսքերով՝ ամերիկյան իշխանությունները կարողացել են հաղթանակել Խորհրդային Միության ուղղությամբ առանց որևէ կրակոց արձակելու։
«Աշխարհը խուսափեց միջուկային աղետից, և մենք ստեղծեցինք ժամանակ ու տարածություն՝ հաղթելու «սառը պատերազմում»՝ առանց ԽՍՀՄ–ի ուղղությամբ արձակված որևէ կրակոցի»,–ասել է Օբաման։
Ըստ ամերիկացի առաջնորդի՝ դա իրականացել է շնորհիվ ԽՍՀՄ–ի հետ ձեռք բերած պայմանավորվածությունների՝ սպառազինությունների նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու վերաբերյալ։
Օբամա. ««Սառը պատերազմում» հաղթել է ԱՄՆ–ը»
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԽՍՀՄ–ի դեմ «սառը պատերազմում» հաղթել է ԱՄՆ–ը։ Այս մասին, «The Washington Post»–ի փոխանցմամբ, նա ասել է Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանում իր ելույթի ժամանակ։

7or.am