Կարծիք

05.08.2015 17:54


Սերժական հաճախորդը կոչ է անում անորոշ ժամանակով կապիտուլացվել Սերժի առաջ

Սերժական հաճախորդը կոչ է անում անորոշ ժամանակով կապիտուլացվել Սերժի առաջ
Սերժի գլխավոր հաճախորդի տրամաբանությամբ, եթե մի պայքարում երաշխավորված չի հաղթանակդ, որևէ դեպքում չպետք է պայքարես, որ պարտություն չկրես։ Ու հետաքրքիր է, որ էս կուտը լիքը ազնիվ մարդկանց էլ է մոլորության մեջ գցել, ասում են՝ ինչի՞ պետք է պայքարենք, եթե չենք կարող հաղթել։ Սա անգամ պացիֆիստական տրամադրություններ տարածել չի, սա ազգային դավաճանության նման մի բան է, երբ կողմնակիցներիդ հորդորում ես ձեռքները ծալած, դիտորդի դերից նայեն, թե ինչպես է Սերժը արմենբաշի կարգում իրան մեր երկրում ու ոչինչ չանել դա կանխելու համար:
Ի դեպ, եթե Մեծ Բրիտանիան և Խորհրդային Միությունն էլ մտածեին, որ միայնակ ի վիճակի չեն լինի երաշխավորված հաղթանակ տանել Նացիստական Գերմանիայի դեմ, ուստի պետք է ընդունել Հիտլերի թելադրած պայմանները, ապա Մեծ Բրիտանիան 1940-ին, իսկ ԽՍՀՄ-ը՝ 1943թ-ին, կհայտարարեին իրենց կապիտուլացման մասին ու աշխարհը այսօր լրիվ այլ աշխարհակարգ կունենար։ Եթե մենք էլ մտածեինք, որ չենք կարող երաշխավորված հաղթանակ տանել Ադրբեջանի դեմ, ապա այսօր Ղարաբաղն էլ կլիներ Նախիջևանի օրին, իսկ ադրբեջանցիներն էլ իրանցով կանեին առնվազն Սևանի Արևելյան ափը, եթե մինչև Երևան էլ չմտնեին։

Հ.Գ. Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ընթացք կստանար Երկրորդ Համաշխարհային Պատերազմը, եթե Մեծ Բրիտանիան ու ԽՍՀՄ-ը սպասին, թե երբ է ստեղծվելու ատոմային ռումբը, որ նոր մտնային պայքարի մեջ։ Հիմա նույնն է, սերժական հաճախորդը կոչ է անում անորոշ ժամանակով կապիտուլացվել Սերժի առաջ, նոր Սահմանադրությամբ նրան կարգել բոլորիս գլխին արմենբաշի, մինչև ինքը չստեղծի իր ինստիտուտցիոնալ ընդդիմությունը, որ բոլորիս ազատի չար դևից ու ինքը դառնա այդ Սահմանադրության ընձեռած հնարավորություններով այդ չար դևը։

Կարեն Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը