«Հայ կամավորականների համախմբում»–ը Տեր–Պետրոսյանի ելույթի մասին
Նոյեմբերի 11-ին Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվի ժողովում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը քաղաքական ուժերի և անհատների տարաբնույթ մեկնաբանությունների առիթ հանդիսացան: Եղան նաև այնպիսինները, որոնք շուրջ երկու տարի ընթացող համաժողովրդական շարժման ներկա հանգրվանը և Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը, միգուցե և իրավացիորեն գնահատեցին որպես «հուժկու վերլուծություն»:
Դժվար է համաձայնել ելույթում բերված մի շարք կարևորագույն խնդիրների վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հնչեցրած գնահատականներին:
Սեփական իշխանություններից ճնշված, իրավազրկված, կեղեքված ու սովորական գոյաքարշության դատապարտված ժողովուրդը հայրենասիրական պոռթկում ունեցավ և ընդվզեց իշխանական ռեժիմի դեմ այն ժամանակ, երբ տեսավ, զգաց և հավատաց, որ ինքն ունի համախոհներով շրջապատված և վճռականորեն տրամադրված Առաջնորդ: Պայքարի այդ փուլը ավարտվեց 2008թ. մարտի 1-ին: Իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ կիրառած բռնությանը Կոնգրեսի ղեկավարությունը հակադրեց աստիճանական մարող և ժամանակավոր դադարի մարտավարություն: Իշխանությունների ուժային, կոշտ քայլերին Կոնգրեսի ղեկավարության կողմից «սպասողական» նման կեցվածք որդեգրելուց հետո որքա՞ն է բարոյական ժողովրդին մեղադրել անտարբերության, պայքարից հետ կանգնելու կամ թուլակամության մեջ:
Արցախի ազատագրական պատերազմում հայ զինվորը, կամավորականը պաշտպանել են հայության գոյությունն ու հաստատել Հայոց պետականությունը: Պարտությունը մարտի դաշտում բերելու էր մեծագույն կորուստների Հայոց պետականության համար: Եվ պատերազմի ավարտից անմիջապես հետո Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարությունը, Արցախի խնդրի կարգավորման հարցում որդեգրեց փոխզիջումային մոտեցումներ, որի դառը պտուղները քաղում ենք նաև այսօր, հայտնի «մադրիդյան սկզբունքներով»:
Դեռևս 1994-1998թթ. ՀՀ ղեկավարությանը առաջարկվում էր ազգովին լծվել ազատագրված տարածքներում Ադրբեջանից մի քանի հարյուր հազար հայ փախստականների բնակեցման գործին, սակայն «զգուշավոր» քաղաքական նկատառումներից ելնելով մասնակի բնակեցվեց միայն Քաշաթաղի' նախկին Լաչինի շրջանը:
Հայաստանի երրորդ հանրապետության բոլոր ժամանակների քաղաքական ղեկավարների կողմից ազատագրված տարածքների բնակեցումը դիտվել է որպես ոչ իրատեսական և կործանարար Հայոց պետականության համար: Սակայն Արցախի հարցի վերջնական և համապարփակ լուծումը կլիներ այն ժամանակ, երբ այդ տարածքներում արդեն իսկ կբնակվեր մի քանի հարյուր հազար հայ: Աշխարհը չէր կարող հաշվի չնստել այդ փաստի հետ:
Ցավալի է, սակայն նախկինում կատարած սխալ քաղաքական հաշվարկները այսօր էլ փորձում են փաթաթել հայությանը, համեմելով այն «փոխզիջումներ», «շուտափույթ լուծում», «փուլային» կամ «փաթեթային» հորջորջվող տերմինաբանությամբ:
Արդունքում «Աշխարհը մեզ ճիշտ չի հասկանա», «Հայ Դատը պետականազուրկ ազգին վայել դավանանք է» կարգախոսներով Հայոց պետականությունը Հայաստանի նախկին և ներկա ղեկավարները կանգնեցրեցին լրջագույն մարտահրավերիների առջև:
Ինչո՞ւ, հայերիս համար պատերազմի հաղթական ավարտից հետո լուծված Արցախի հարցի արծարծմանը զուգահեռ, այսօր հայությանը պարտադրվեց հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ոչ հայանպաստ գործընթաց: Պատասխանն ակնհայտ է: Հայաստանի հանրապետության նախկին և ներկա ղեկավարները չցանկացան և չկարողացան առավելագույնս օգտվել պատերազմի հաղթական արդյունքներից, կորցրեցին դեռևս այդ տարիներին մեր օգտին աշխատող ժամանակը, ներքաղաքական կյանքի բոլոր ոլորտներում իրականացրած սխալ ռազմավարության և "բարեփոխումների" արդյունքում պետական ինստիտուտները շեղվեցին իրենց բուն առաքելությունից, իշխանությունը բռնազավթեցին մի խումբ մարդիկ, որոնց օգնությամբ ՀՀ տնտեսության ռազմավարական ճյուղերը, գերշահույթ ապահովող ոլորտները օտարվեցին Հայաստանից, միաժամանակ փորձ արվեց առավելագույն կերպով այլասերել, բարոյազրկել, աղքատության մեջ պահել հայ մարդուն, դարձնել նյութին գերի և կառավարել նրան:
Դեռևս առաջին Նախագահի օրոք ընտրված սխալ հայեցակարգային մոտեցումները և ընդդիմության ընտրած ներկա սխալ մարտավարությունը Հայաստանի Հանրապետության իշխող վարչախմբին և հայությանը օտարները պարտադրում են գնալ անընդունելի զիջումների, որը հղի է և Հայաստանի և տարածաշրջանի համար անկանխատեսելի հետևանքներով:
«Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնությունը վերահաստատում է իր մոտեցումները Արցախի խնդրի կարգավորման և հայ-թուրքական հակամարտության գործընթացում:
Մենք հավատարիմ ենք համաժողովրդական շարժման սկզբունքներին և գաղափարներին' օր առաջ հակաժողովրդական ռեժիմը տապալելու մարտավարությանը և երկրում սահմանադրական կարգի հաստատմանը: Նրանք, որոնք ընկրկել են, չեն հավատում սեփական ժողովրդի իմաստությանն ու ուժին, որոնք չեն գնահատում և վախենում են սեփական ժողովրդի կերտած հաղթանակներից, դեռևս չեն հասկացել, թե ինչ ասել է Հայրենիք, հայրենի հող, պետք է հեռանան հայոց քաղաքական բեմից:
Օրվա հրամայականն է նաև իրականացնել հայեցակարգային և գաղափարախոսական փոփոխություններ, ինչը կառաջացնի քաղաքական մտածողության սերնդափոխություն:
Առաջնորդը չի կարող լինել պակաս վճռական, քան այն ժողովուրդը, որը ընտրել է իրեն:
Առավել ևս միամտություն է և անխոհեմություն հավատալ այն ավազակապետին, որը կեղեքում, թալանում է և երկիրը և հայ մարդուն:
«Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնություն