Լրահոս

05.08.2015 16:46


Մահացած 23-ամյա հղին սրտի բորբոքում է ունեցել

Մահացած 23-ամյա հղին սրտի բորբոքում է ունեցել

Հուլիսի 29-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում Շիրակի մարզից 23-ամյա Ջուլիետա Գասպարյանն ընդունվել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ՝ թոքային հիպերտենիզա ախտորոշմամբ: Հիվանդն ուղեգրվել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն հետազոտման, ուր ախտորոշվել են բակտերիալ էնդոկարդիտ (սրտի բորբոքում), պլևրիտ, սրտի երկփեղկ փականի 3-րդ աստիճանի անբավարարություն, ինչպես նաև սրտային անբավարարություն 4-րդ աստիճանի:

Հաշվի առնելով հղիության հետ անհամատեղեի սրտային արատի առկայությունը` հանրապետության լավագույն սրտաբանների մասնակցությամբ կազմակերպված կոնսիլիումների արդյունքում որոշում է կայացվել ընդհատել հղիությունը և մոր կյանքը փրկելու համար կատարել անհրաժեշտ վիրահատությունը:

Արդեն իսկ ծանր վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված կնոջը կատարվել է կեսարյան հատում, կազմակերպվել են բազմաբովանդակ քննարկումներ և նեղ մասնագիտական կոնսիլիումներ, անհրաժեշտ բոլոր միջոցառումները, սակայն կնոջ կյանքը փրկել չի հաջողվել:

Նշենք, որ, ըստ գործող ընթացակարգերի, մայրական մահացության յուրաքանչյուր դեպք, անկախ այդ կապակցությամբ բողոք լինել-չլինելու հանգամանքից, ենթարկվում է մասնագիտական վերլուծության, որի արդյունքները ներկայացվում են մասնագիտական հանձնաժողովին:

Մասնագիտական հանձնաժողովի վերլուծության արդյունքները քննարկվում են ՀՀ առողջապահության նախարարության Մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի նիստում` բոլոր պատասխանատու և դեպքին առնչված անձանց մասնակցությամբ:

ՀՀ առողջապահության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը