«Lexus»–ը թռչող սքեյթբորդի տեսագրություն է ներկայացրել (տեսանյութ)
«Lexus»–ը պաշտոնապես ներկայացրել է իր թռչող տախտակի նախատիպը։ Այս մասին ասվում է ընկերության տարածած մամլո հաղորդագրությունում։
«Amazing in Motion» նախագծի շրջանակներում ընկերությունը տեսանյութ է ցուցադրել, որտեղ մարզիկ սքեյթբորդիստ Ռոսս ՄաքԳուրանը ցույց է տալիս թռչող տախտակի հետ վարվելու հատուկ տեխնիկան։
«Lexus Hoverboard» նախագիծը մեկնարկել է մեկուկես տարի առաջ՝ Դրեզդենի հետազոտությունների իստիտուտի՝ նյութագիտության և պինդ մարմինների ոլորտի գիտնականների մասնակցությամբ։
Երկրային ձգողականության ուժը հաղթահարվում է շնորհիվ տախտակում տեղադրված, Ցելսուսի սանդղակով մինչև –197 աստիճանում ազոտով սառեցված կիսահաղորդիչների և սքեյթ–պարկի մագնիսական ծածկույթի։ Տախտակի դեկան պատրաստված է հնդկեղեգից։
200 մետր հատուկ ծածկույթը Դրեզդենից բերվել է Իսպանիա, որտեղ մասնագետները ցեմենտի տակ 100–ավոր փոքր մագնիսներ են տեղադրել և սքեյթ–պարկի փայտ Կուբելիեսում։
ՄաքԳուրանը ստիպված է եղել սովորել զրոյից։ Նա հաջողությամբ կատարել է առաջադրանքը և ցուցադրել անսովոր հնարքներ։
Թռչող «Lexus»–ը դեռ վաճառքի չի հանվի։ Նախագծի և կոնկրետ սարքի արժեքի մասին չի հաղորդվում։

7or.am