Գրոզնիում կանանց հանգստի կենտրոն և լողափ է բացվել (տեսանյութ)
Չեչնիայի Հանրապետության մայրաքաղաք Գրոզնիի մոտակայքում՝ Ալդի գյուղում, բացվել է հատուկ կանանց համար նախատեսված «Լագունա» հանգստի կենտրոնը, որտեղ իրենց հանգիստը կարող են անցկացնել միայն կանայք և մինչև 12 տարեկան տղաները:
Այս մասին հրապարակվել է Չեչնիայի Հանրապետության ղեկավարի և կառավարության պաշտոնական կայքում:
Նշվում է, որ կանանց համար նախատեսված լողափը շրջապատված է 3-մետրանոց ցանկապատով, իսկ սպասարկման աշխատակազմն ամբողջությամբ բաղկացած է կանանցից:
Բացի այդ, լողափում կտեղակայվի Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցուհիների դիտակետ:
«Սա կանանց և երեխաների համար նախատեսված հանգստավայր է՝ անկախ նրանց կրոնական պատկանելությունից: Եթե ցանկանում եք, դա կանանց թագավորություն է՝ սահմանափակ տարածքում», - ասված է հայտարարության մեջ:

7or.am