Աշխարհ

05.08.2015 21:27


Բելգիացի նախարարին քննադատել են ներգաղթյալների մասին արտահայտությունների համար

Բելգիացի նախարարին քննադատել են ներգաղթյալների մասին արտահայտությունների համար

Բելգիայի պետքարտուղար Թեո Ֆրանկենը սուր քննադատության է ենթարկվել այն բանից հետո, երբ հայտարարել է, որ փողոցում գիշերող ներգաղթյալները, որոնց պետությունը չի հասցրել տեղավորել, ի վիճակի են հյուրանոցում սենյակ վարձել։ Այս մասին տեղեկացնում է «Reuters»-ը:

«Այդ մարդկանցից շատերը պատրաստ են 10 հազ եվրո վճարել այստեղ հասնելու համար: Այնպես որ, առնվազն միամտություն է հայտարարել, թե նրանք ունակ չեն 50 եվրո վճարել հյուրանոցում սենյակ վարձելու համար», - ասել է Ֆրանկենը:

Պետքարտուղարի ելույթը համացանցի օգտատերերն անվանել են ցինիկ։ Ֆրանկենն իր հերթին հայտարարել է, որ չի պատրաստվում մեկնաբանել իր ելույթը, սակայն անհրաժեշտ է համարում նշել, որ նախարարությունը շարունակում է աշխատել ներգաղթյալների խնդիրները լուծելու ուղղությամբ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը