Լրահոս

05.08.2015 14:21


Սյունիքի մարզպետի որդին «չափավոր արտահայտված նևրաստենիա» ախտորոշմամբ ազատվել է բանակից

Սյունիքի մարզպետի որդին «չափավոր արտահայտված նևրաստենիա» ախտորոշմամբ ազատվել է բանակից
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ով կալանավորված է Սդղի գյոլի գործով՝ որպես մեղադրյալ, բանակից ազատվել է, այսպես կոչված, «գժի թղթով»: Այս մասին գրում է «Փաստինֆո»–ն։
Այն, որ 20-ամյա Տիգրանը մինչ օրս բանակ չի զորակոչվել, հաստատեց նաև նրա փաստաբան Արմեն Մելքոնյանը՝ նշելով, սակայն, որ իր պաշտպանյալը ոչ թե ազատված է զինվորական ծառայությունից, այլ ուղղակի դեռ չի ծառայել առողջական խնդիրների պատճառով:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ մարզպետի որդին 3 տարի ժամկետով տարկետում է ստացել՝ հենց հոգեկան առողջության հետ կապված խնդիրներով պայմանավորված, պաշտպանության նախարարի հրամանով: Նրա ախտորոշումն է՝ «չափավոր արտահայտված նևրաստենիա»:
Ի դեպ, հոգեկան խնդիրներով բանակից ազատված մարզպետի որդին, այդ ամենով հանդերձ, Գորիսի երիտասարդ երկրապահների տարածքային կոմիտեի նախագահն է, և վերջերս ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից պարգևատրվել էր ԵԿՄ հուշամեդալով:
Մանրամասները՝ «Փաստինֆո»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը