Լրահոս

16.11.2009 14:39

Վերլուծաբան. «Ղարաբաղն ընդամենն առիթ է գործընթացը ձգձգելու համար»

Վերլուծաբան. «Ղարաբաղն ընդամենն առիթ է գործընթացը ձգձգելու համար»

-Ըստ երևույթին Թուրքիան հետաքրքրված չէ ղարաբաղյան հարցով։ Հիմա Թուրքիային հարկավոր է կանգնեցնել Հայաստանի հետ գործընթացը,- «Դե ֆակտո» ակումբում նշել է Իգոր Մուրադյանը։

Արձանագրությունների վավերացմանն անդրադառնալով՝ նա հավելել է, որ Թուրքիայի կողմից ձգձգում է նկատվում, և Ղարաբաղն ընդամենն առիթ է գործընթացը երկարաձգելու համար։ Արձանագրությունները վավերացնելով՝ Թուրքիան ընկնում է ԱՄՆ-ի ազդեցության տակ, ինչում նա հետաքրքրված չէ։

Գնահատելով Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականութունը՝ Իգոր Մուրադյանն ասել է.

-Հավանաբար մարդը շրջապատված է որոշակի կերպար ունեցող անձնավորություններով, որոնցից ոմանց մենք տեսնում ենք, ոմանց՝ ոչ։ Կարծում եմ՝ այդ մարդիկ տրամադրված են ուղղակի լողալ հոսանքով։ Ես ոչ մի նախաձեռնություն չեմ տեսնում։ Այցելություններ, հայտարարություններ, բանակցություններ, բայց նախաձեռնություն չկա։ Ի՞նչ ենք մենք անում այս իրավիճակում, ի՞նչ ենք առաջ քաշում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։