Թուրքիան ԱՄՆ-ի օգնությամբ ԻՊ դեմ համընդգրկուն գործողություն կսկսի
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուն հայտարարել է «Իսլամական պետության» դեմ լայնամասշտաբ ռազմական գործողությանը նախապատրաստվելու մասին Սիրիայում: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ Մալազիա այցելության ընթացքում «TRT» հեռուստաալիքին նախարարի տված հարցազրույցին հղումով, որտեղ անց է կացվում ԱՍԵԱՆ-ի (Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) ԱԳՆ ղեկավարների Խորհրդի նիստը:
-ԱՄՆ-ի հետ մեր պայմանավորվածությունների շրջանակներում մենք երկար ճանապարհ ենք անցել, հատկապես Ինջիրլիքի ռազմաբազայի օգտագործման հարցում: Մենք տեսնում ենք, որ այնտեղ սկսել են ժամանել անօդաչու թռչող սարքեր և ավիացիա: Շուտով ԱՄՆ-ի հետ մենք կսկսենք համատեղ և համալիր պատերազմ ԻՊ դեմ, - ասել է նա:

Աղբյուրը՝ «Zham.am»