Սերժ Սարգսյանը մեր հայրենիքը «կրկեսի վերածելու» ծրագրի շրջանակներում առաջարկում է Սահմանադրությունը փոխարինել մի փաստաթղթով, ըստ որի՝ նա, լինելով «խորհրդարանական կայուն մեծամասնության» առաջնորդ, հանդիսանալու է վերպետական անձ՝ ինքն իրեն վերապահելով նույնիսկ պետական կառավարման համակարգը փոփոխության ենթարկելու իրավունքը։ Իսկ ՀՀ քաղաքացիները գործնականում զրկվելու են մայր օրենք ստեղծելու և այն տնօրինելու իրավունքից, քանզի նոր «Սահմանադրության» նախագիծը նախատեսում է, որ բացառությամբ մի քանի հոդվածների՝ մյուսները կարող են փոփոխության ենթարկվել ԱԺ-ի 2/3–ի ձայներով։
Բոլոր նրանք, ովքեր կողմ են արտահայտվում Սահմանադրությունը փոխելուն (ասել է թե՝ «սահմանադրական» հեղաշրջմանը)՝ բերելով հազարավոր հիմնավորումներ, կամ պնդում են, թե դա «կեղծ օրակարգ է», ուղղակի ծառայում են Սերժ Սարգսյանին, և փորձում են ապահովել նրա վերարտադրությունը:
Պետք է ևս մեկ անգամ կրկնել, որ Սերժ Սարգսյանի համար իշխանության մնալու միակ հնարավորությունն այս սահմանադրական հանրաքվեն է, իսկ մենք պետք է այս սահմանադրական հանրաքվեն վերածենք Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու գործընթացի և ճանապարհ հարթենք դեպի «անսերժ Հայաստան»:
Վերածել սահմանադրական հանրաքվեն Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու գործընթացի

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից