Աշխարհ

05.08.2015 21:57


«Adidas»-ին մեղադրել են սեքսիզմի մեջ

«Adidas»-ին մեղադրել են սեքսիզմի մեջ

Երբ «Adidas» ընկերության կողմից արտադրված «Մանչեսթեր Յունայթեդ»-ի՝ կանանց համար նախատեսված լայֆ-սթայլ հավաքածուի շապիկների պատճառով ընկերությանը մեղադրեցին սեքսիզմի մեջ, «Adidas»-ը հայտարարությամբ հանդես եկավ։

««Adidas»-ի տեսականիում առկա են ինչպես «Մանչեսթեր Յունայթեդ»–ի խաղացողների շապիների բնօրինակների ճիշտ նույն կրկնօրինակները, այնպես էլ կանանց համար հատուկ ստեղծված լայֆ-սթայլ հավաքածուն: Կանանց շրջանում արված հետազոտությունների արդյունքների հիման վրա արտադրվել է կրկնօրինակի դիզայնից տարբերվող շապիկը: Սա ակումբի երկրպագուների իգական սեռի ներկայացուցիչներին ընտրության հնարավորություն է տալիս», - հայտնել են «Газете.Ru»-ին ընկերության մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզահագուստը վաճառքի է հանվել ս.թ. օգոստոսին և լիովին կրկնօրինակում է այն մարզահագուստը, որով թիմի խաղացողները դուրս են գալիս մարզադաշտ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը