Աշխարհ

05.08.2015 15:05


Դատի է տվել հարսնացուին՝ նրան առանց շպարի չճանաչելու պատճառով

Դատի է տվել հարսնացուին՝ նրան առանց շպարի չճանաչելու պատճառով

Ալժիրում ամուսինը դատի է տվել իր ընտրյալին հարսանիքի հենց հաջորդ օրը։ Այս մասին հայտնում է «Mirror»–ը։

Բանն այն է, որ երիտասարդն իր հարսնացուին չի ճանաչել առանց շպարի, և այժմ նրանից 20 հազար դոլար փոխատուցում է պահանջում բարոյական վնասի համար։

Նշվում է, որ մինչև հարսանիքը տղամարդը նրան առանց շպարի չէր տեսել։ Իսկ պսակադրությանը հաջորդած առավոտյան տեսնելով նրան՝ կարծել է, թե բնակարան գող է մուտք գործել։

«Մինչ ամուսնությունը նա շատ գեղեցիկ և գրավիչ տեսք ուներ»,–պատմել է հայցվորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը