Լրահոս

05.08.2015 12:38


Վրաերթի ենթարկված 11-ամյա երեխան մահացել է

Վրաերթի ենթարկված 11-ամյա երեխան մահացել է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիրի մարզի 11-ամյա բնակչին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։

2015թ. օգոստոսի 4-ին՝ ժամը 19 :15-ի սահմաններում, Արմավիր մարզի բնակիչ Ա.Ոսկանյանի վարած «Ինֆինիտի FX» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցի թիվ 10 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ, 2004 թվականին ծնված Վալերի Զոհրաբյանին։ Վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատի հիվանդանոց»:

Նույն օրը՝ 04.08.2015թ.-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում՝ 05.08.2015թ.-ին, «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ Վալերի Զոհրաբյանը, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է:

Կատարվել է դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություն, ստուգվել վարորդի սթափության աստճանը։ Նախաքննությունը շարունակվում է:

Ձձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը