Աշխարհ

05.08.2015 18:43


Հնդկաստանի իշխանություններն արգելափակել են մեծերի համար նախատեսված կայքերը

Հնդկաստանի իշխանություններն արգելափակել են մեծերի համար նախատեսված կայքերը

Հնդկաստանի իշխանությունները հարյուրավոր պոռնոգրաֆիկ կայքերի արգելափակման մասին որոշում են ընդունել այն բանից հետո, երբ երկրում սկիզբ են առել բողոքի բազմաթիվ ակցիաներ։ Արգելքը, սակայն, «The Los Angeles Times»–ի փոխանցմամբ, գործել է ընդամենը մեկ օր։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արգելափակվել է 857 կայք, որոնց թվում էին տեսահոսթինգներ, էրոտիկ բլոգներ և ինտիմ ծանոթությունների կայքեր։

Նշվում է, որ արգելափակումը հնարավոր է դարձել շնորհիվ, այսպես կոչված, «12–րդ օրենքի», որը թույլատրում է կառավարությանը՝ ստիպել կապի օպերատորներին արգելելու ցանցային մուտքը «Հնդկաստանի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը պաշտպանելու, երկրի անվտանգությունն ապահովելու, սադրանքները կանխարգելելու .... նպատակով»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը