Աշխարհ

05.08.2015 10:05


Լուկաշենկո. «Բելառուսի հետ պատերազմն աղետալի կլինի ՌԴ–ի համար»

Լուկաշենկո. «Բելառուսի հետ պատերազմն աղետալի կլինի ՌԴ–ի համար»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի պատերազմի Բելառուսի հետ, քանի որ դա աղետալի կլինի նրա համար։

«Ռուսաստանը երբեք չի պատերազմի Բելառուսի հետ։ Դա աղետալի ավարտ կունենա հենց իր՝ Ռուսաստանի համար։ Եվ դուք չեք հավատում։ Ես չգիտեմ՝ ինչու եք դուք այդ մասին գրում. ինչ է կատարվում Ուկրաինայում, իսկ մենք հաջորդն ենք։ Բելառուսը մնացել է ՌԴ միակ ազնիվ ու կարգին դաշնակիցը», – «Еврорадио»–ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Լուկաշենկոն։

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ վստահ չէ, որ «Ուկրաինայի ղեկավարությունն ուզում է, որ վաղը Դոնբասում խաղաղություն տիրի»։ Լուկաշենկոն նաև նշել էր, որ «Ռուսաստանում ուկրաինական հակամարտությունից կշտացել են բոլորը, հատկապես ղեկավարները»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը