Լատվիայում բողոքի ակցիաներ են ընթանում գաղթականների ընդունման դեմ
Ռիգայում՝ կառավարության շենքի մոտ, մի քանի հարյուր մարդբողոքի ակցիա է իրականացնում ընդդեմ Լատվիայի՝ գաղթականներին ընդունելու քաղաքականության։
«DELFI»–ի փոխանցմամբ՝ ակցիան, որը գրավել է ԶԼՄ–ի ուշադրությունը, ընթանում է ոստիկանների վերահսկողության ներքո։
Ցուցարարները պարզել են Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի դրոշները, տարբեր ցուցապաստառներ։
Մասնակիցներից մեկը բացատրել է, որ Լատվիայի բնակչությունը դեմ է ուրիշների պատերազմներին մասնակցելուն։
Ավելի վաղ ԵՄ–ն հաստատել էր 54 հազ ներգաղթյալներին տեղավորելու ծրագիրը։ Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խումբն էլ հայտարարել էր, որ անցյալ տարի մոտ 2000 ներգաղթյալ է մահացել Միջերկրական ծովը հատելու ժամանակ։
Լատվիայում բողոքի ակցիաներ են ընթանում գաղթականների ընդունման դեմ
Ռիգայում՝ կառավարության շենքի մոտ, մի քանի հարյուր մարդ բողոքի ակցիա է իրականացնում ընդդեմ Լատվիայի՝ գաղթականներին ընդունելու քաղաքականության։

7or.am