Աշխարհ

05.08.2015 09:50


Իրանի հետ համաձայնագրին հավանություն չտալու մասին բանաձևն ԱՄՆ կոնգրեսում է

Իրանի հետ համաձայնագրին հավանություն չտալու մասին բանաձևն ԱՄՆ կոնգրեսում է

Միջուկային ծրագրով Իրանի հետ ձեռք բերված համաձայնությանը հավանություն չտալու մասին բանաձևը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քննարկմանը։

«Reuters»–ի փոխանցմամբ՝ Կոնգրեսը մինչև սեպտեմբերի 17–ը պետք է ընդունի կամ չեղարկի Իրանի հետ համաձայնագիրը, որը ձեռք է բերվել հուլիսի 14–ին։

Ավելի վաղ Հանրապետական կուսակցությունից կոնգրեսական Փիթեր Ռոսքեմը հայտարարել էր, որ հանրապետականները բավականաչափ ձայն ունեն Իրանի հետ համաձայնագրի վավերացմանը դեմ քվեարկելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը