Աշխարհ

05.08.2015 00:00


Ուֆայի բնակչուհին 3 տարի ապրել է մարմնում մոռացված բժշկական սեղմակով (տեսանյութ)

Ուֆայի բնակչուհին 3 տարի ապրել է մարմնում մոռացված բժշկական սեղմակով (տեսանյութ)

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Բաշկիրիայի Ուֆա մայրաքաղաքում: «НТВ»–ի փոխանցմամբ` քաղաքի բնակչուհի Այսինա Զինդուսովայի մարմնում հայտնաբերվել է 22-սանտիմետրանոց մետաղյա բժշկական սեղմակ, որը բժիշկները մոռացել են կնոջ մարմնում մոտ 3 տարի առաջ՝ կեսարյան հատման ժամանակ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ծննդաբերությունից որոշ ժամանակ անց Այսինան փորի հատվածում ցավեր է զգացել։ Թեև ցավերը շարունակական բնույթ են կրել, կինը բավական երկար ժամանակ չի դիմել բժիշկներին։ Սակայն երբ դրանք անտանելի են դարձել, կնոջն ուղարկել են ռենտգենի, որտեղ և հայտնաբերել են մոռացված իրը:

Սեղմակը հայտնաբերելուց անմիջապես հետո Զինդուսովային վիրահատել են: Այժմ կինը պատրաստվում է դիմել դատարան՝ դեպքի հանգամանքները պարզելու և բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով: Թեև բժիշկները, որոնք 3 տարի առաջ վիրահատել էին կնոջը, վաղուց ազատվել են գործից, Ալինայի փաստաբանը վստահություն է հայտնել, որ նրանց գտնելը դժվար չէ:

Նշվում է, որ աղմկահարույց դեպքն արդեն հետաքրքրել է հանրապետության Առողջապահության նախարարությանը և Քննչական կոմիտեին: Պաշտոնատար անձինք չեն բացառում, որ սարսափելի սխալը թույլ տված բժիշկները դեռ աշխատելիս լինեն բժշկական ոլորտում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը