Լրահոս

04.08.2015 17:02


Սյունիքի մարզպետի որդու ազատության համար առաջարկվել է 5 մլն դրամ

Սյունիքի մարզպետի որդու ազատության համար առաջարկվել է 5 մլն դրամ
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդի Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու նպատակով Խաչատրյանները 5 միլիոն դրամի գրավ են առաջարկում։
Փաստինֆո–ի ունեցած այս տեղեկությունները հաստատեց Տիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը՝ հավելելով, որ կալանքի որոշումը բեկանելու վերաբերյալ դիմումը Վերաքննիչ դատարան մուտք է արվել ուրբաթ օրը՝ հուլիսի 31-ին: «Մինչ այս պահը դատի օրը նշանակված չէ, անգամ չգիտենք, թե ով է լինելու դատավորը»,- ասաց փաստաբանը:
Ինչ վերաբերում է մարզպետի որդուն կալանքի տակ պահելուն, փաստաբանի համոզմամբ՝ դրա համար հիմնավոր պատճառ չկա: «Չկա հիմք, որ նախաքննության փուլում ազատության մեջ գտնվելով նա կխոչընդոտի քննությանը»,- ասաց փաստաբանը։
Բացի այդ, նրա խոսքով, բացակայում է հիմնավոր կասկածը, որ Տիգրան Խաչատրյանը կատարել է իրեն մեղսագրվող արարքը:
Մանրամասները՝ Փաստինֆո–ում։

Այս խորագրի վերջին նյութերը