Լրահոս

04.08.2015 21:25


Համահայկական խաղերի ողջ ընթացքում կհերթապահի շտապօգնության ծառայությունը

Համահայկական խաղերի ողջ ընթացքում կհերթապահի շտապօգնության ծառայությունը

Բնակչության և մարզիկների շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ և արագ կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Համահայկական ամառային 6-րդ խաղերի անցկացման ողջ ընթացքում սահմանվել են շտապօգնության ծառայության լրացուցիչ հերթապահություններ: Աշխատանքներին ներգրածվված են Երևանի և մարզերի շտապ բժշկական օգնության բրիգադները:

Նշենք, որ օգոստոսի 3-ին Երևանում հերթապահ շտապօգնության ծառայություն է դիմել 21 քաղաքացի, նրանցից 3-ը` տեղափոխվել է հիվանդանոց և անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս գրվել: Մարզերում դեպքեր չեն արձանագրվել:

ՀՀ առողջապահության նախարարության կողմից շտապ բժշկական օգնության ծառայություններին տրամադրվել են անհրաժեշտ դեղեր և բժշկական նշանակության ապրանքներ:

ՀՀ առողջապահության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը