Աշխարհ

04.08.2015 20:10


Ռուս զբոսաշրջիկը մահացել է Թուրքիայում օգնության ուշացման պատճառով (լուսանկար, տեսանյութ)

Ռուս զբոսաշրջիկը մահացել է Թուրքիայում օգնության ուշացման պատճառով (լուսանկար, տեսանյութ)

ՌԴ Քննչական կոմիտեն փորձում է պարզել Թուրքիայում մահացած ռուսաստանցի զբոսաշրջիկի մահվան հանգամանքները։ «Вести.ru»-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 30-ին Քեմերում, երբ Նոյաբրսկ քաղաքի 48-ամյա բնակչուհի Նադեժդա Պոպովիչն իր դստեր հետ օգտվել է ջրային ատրակցիոնից և նստել փչած ներքնակի վրա:

«Մոտորանավակը կտրուկ շարժվեց տեղից, և փչովի ներքնակը 6-7 մետր օդ բարձրացավ: Քույրս չկարողացավ պահել իրեն և ընկավ ջուրը: Քանի որ հավասարակշռությունը խախտվել էր, քրոջս հետևից ընկավ նաև մայրս: Վերևից նրա վրա ընկավ փչովի ներքնակը», - պատմել է Նադեժդայի որդին՝ Պավելը:

Կինը սկսել է խեղդվել, և նրան դուրս են հանել ջրից: Չնայած այն հանգամանքին, որ Նադեժդայի մոտ արյունահոսություն է սկսվել՝ ատրակցիոնի տերերը փորձել են համոզել Պավելին, որ նրա մայրը գոռում է վախից և շոկից: Երբ տղամարդը, այնուամենայնիվ, ստիպել է շտապ օգնություն կանչել, դեպքի վայր ժամանած բժիշկները հայտնել են, որ կնոջ մոտ կան կողերի բազմաթիվ կոտրվածքներ, և վնասված է թոքը: Պարզվել է նաև, որ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով Նադեժդային անհրաժեշտ է տեղափոխել 60 կմ հեռավորության վրա գտնվող Անթալիա, քանի որ Քեմերում համապատասխան մասնագետներ չկան:

Անթալիայի հիվանդանոցներից մեկը հասնելուց հետո բժիշկները շարունակել են անտեսել կնոջը՝ հրաժարվելով վիրահատել նրան: Որպեսզի մորը համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերեն, Պավելը դիմել է ապահովագրական ընկերություն, ինչից հետո պարզվել է, որ համապատասխան բժիշկը հիվանդանոցում չէ: Արդյունքում՝ կնոջը շատ ծանր վիճակում տարել են վիրահատարան, սակայն մի քանի ժամ անց նա մահացել է:

Տեղի ունեցածից հետո Նադեժդայի որդին դիմել է դատարան:

«Առաջին հերթին մենք նախատեսում ենք դատավարություն սկսել: Բժիշկների անգործության պատճառով մայրս մահացել է: Եվ երկրորդը՝ մարդ, ով որևէ էքսկուրսիաներ է կազմակերպում, պետք է պատասխանատվություն կրի», - ասել է Բուլատովը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը