Ամերիկացի հանրապետական. «Մենք Իրանի գործարքի դեմ բավականաչափ ձայն ունենք»
ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության պատգամավոր Փիթեր Ռոսքեմը հայտարարել է, որ հանրապետականները բավականաչափ ձայն ունեն, որպեսզի Իրանի հետ գործարքի վավերացմանը դեմ քվեարկեն: Այս մասին տեղեկացնում է «Associated Press»-ը:
Ռոսքեմն ընդգծել է, որ ամերիկյան օրենսդիրները սկսում են հասկանալ Իրանի հետ պայմանավորվածությունների ողջ վտանգը:
«Որքան երկար են Կոնգրեսի անդամներն ուսումնասիրում այդ պայմանագիրը, այնքան ավելի պարզ է դառնում, որ այն պատմական սխալ է հանդիսանում», - հայտարարել է պատգամավորը:
Աղբյուրը, սակայն, նշում է, որ եթե Կոնգրեսը պայմանագրին դեմ քվեարկի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարող է այդ որոշման վրա վետո դնել, որը հաղթահարելու համար անհրաժեշտ է երկու պալատներում 2/3 ձայն ստանալ, ինչը, ըստ աղբյուրի, հանրապետականներին դժվար թե հաջողվի:

7or.am