Լրահոս

04.08.2015 14:50


Փորձել էր պայթեցնել կնոջը՝ կասկածելով անհավատարմության մեջ

Փորձել էր պայթեցնել կնոջը՝ կասկածելով անհավատարմության մեջ
Անհավատարմության մեջ կնոջը կասկածելու և նրա նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող ամուսնու գործն ուղարկվել է դատարան: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»–ն։
Ըստ մեղադրանքի՝ Մելիք Գալստյանը, կնոջը կասկածելով անհավատարմության մեջ, հետապնդել է նրան, ով երթուղային տրանսպորտով ուղևորվել է դեպի քրոջ տուն, որտեղ մշտապես խնամելիս է եղել քրոջ թոռնուհուն՝ դեռահաս Էլենին:
Կասկածանքը հաստատելու դեպքում, ունենալով նրան կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորություն, նախապես իր հետ վերցրած, գործով դեռևս չպարզված 2 բեկորային նռնակներ գրպանում, մուտք է գործել նշված բնակարան, որտեղ արտառոց ոչինչ չհայտնաբերելով՝ կնոջից պարզաբանումներ է պահանջել հիշյալ հարցերի կապակցությամբ, և հանելով նռնակները՝ քաշել է նրանցից մեկի ձգանը և դիտավորությամբ այն նետել կնոջ և Էլենի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ նռնակի պայթյունի հետևանքով վերջիններս չեն մահացել, և ստացել են «պոլիտրավմա, տրավմատիկ շոկ» մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Մանրամասները՝ «Փաստինֆո»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը