Քաղաքական

04.08.2015 14:09


Փաստաբան. «Առաջին հերթին պետք է փոխվի իշխանությունը, ոչ թե Սահմանադրությունը»

Փաստաբան. «Առաջին հերթին պետք է փոխվի իշխանությունը, ոչ թե Սահմանադրությունը»

Շուրջ 20 փաստաբանից բաղկացած խումբ է ստեղծվել, որը պետք է հասարակությանն իրազեկի սահմանադրական փոփոխությունների նախագծի թերությունների մասին։ Ինչպես այսօր հրավիրված ասուլիսում հայտնել է փաստաբան Գևորգ Գյոզալյանը, իրենք չեն պատրաստվում առաջարկություններով հանդես գալ. միայն թերություններն են մատնանշելու և առաջիկայում դրանք զեկույցի տեսքով հրապարակելու են, իրազեկող բրոշյուրներ են բաժանելու բնակչությանը։

Սահմանադրության այս նոր նախագծի ընդունումը լուրջ վտանգներ է պարունակում,–ասել է Գ.Գյոզալյանը։

Փաստաբան Տիգրան Եգորյանն էլ հավելել է, որ սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվել են իշխանությունը չկորցնելու համար։

Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովն ամբողջությամբ բացահայտեց իրական գերնպատակը՝ պահել իշխանությունը։ Եվ այդ նպատակից իշխանությունը չի շեղվում,- նշել է Տ.Եգորյանը՝ հավելելով,–Հայաստանում իշխանությունները լեգիտիմ չեն. ընտրությունների միջոցով հնարավոր չի լինում իշխանություն փոխել։ Սա նշանակում է, որ սահմանադրական փոփոխությունների հարց բարձրացնելու լեգիտիմություն իշխանությունները չունեն։ Եթե իշխանությունը չի կարողանում արդյունավետ կառավարել, առաջին հերթին պետք է փոխվի հենց այդ իշխանությո՛ւնը, այլ ոչ թե Սահմանադրությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը