Քաղաքական

04.08.2015 13:51


Արամ Հարությունյան. «Սա Սերժ Սարգսյանի վերատադրության ճանապարհային քարտեզն է»

Արամ Հարությունյան. «Սա Սերժ Սարգսյանի վերատադրության ճանապարհային քարտեզն է»

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը վստահ է, որ նոր Սահմանադրության նախագիծը Սերժ Սարգսյանի վերատադրության ճանապարհային քարտեզն է։ Այսօր հրավիրված ասուլիսում նա ընդգծել է, որ քաղաքական ուժերն ամեն գնով պետք է պատռեն այդ քարտեզը:

–Գագիկ Հարությունյանն ասում էր՝ սա մարդակենտրոն Սահմանադրություն է, բայց մոռանում էր նշել, որ այդ մարդը Սերժ Սարգսյանն է։ Սահմանադրական փոփոխությունների այս նախագիծը Սերժ Սարգսյանի համար քաղաքական սթրիփթիզ է։ Վերջնականապես բռնաբարվեց սահմանադրական իրավունքը, որը նա նախաձեռնեց հենց այն ժամանակ, երբ փետրվարի 12-ին հակասահմանադրական հարված հասցրեց։ Սերժ Սարգսյանն իր հակասահմանադրական ելույթով ասաց, որ ինքն է որոշում, թե ով պետք է զբաղվի բիզնեսով, ով՝ քաղաքականությամբ,-նշել է Ա. Հարությունյանը։

Նա հավելել է, որ Սերժ Սարգսյանը, չգտնելով իր իրավահաջորդին, պետք է իշխանությունը պահելու ձևը գտներ, և այդ ձևը Սահմանադրություն փոխելը դարձավ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը