Աշխարհ

04.08.2015 12:40


Իրանը փակել է Թուրքիայի հետ սահմանը

Իրանը փակել է Թուրքիայի հետ սահմանը

«Միլլեթ»–ի փոխանցմամբ՝ Իրանը երկրի հյուսիս-արևմուտքում ժամանակավորապես փակել է թուրք-իրանական սահմանը։

Իրանի ոստիկանապետ, գեներալ Հուսեին Աշթարիի խոսքերով՝ նման որոշման պատճառը վերջին օրերին երկրի արևմտյան սահմաններում, մասնավորապես Թուրքիայում շարունակվող հարձակումներն են։

Հիշեցնենք՝ Թուրքիայում իրավիճակը սրվեց հուլիսի 20–ին Սուրուչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի պատասխանատվությունը ստանձնեց Քրդական աշխատավորական կուսակցությունը։ Թուրքական ռազմական ուժերը սկսեցին ռմբակոծել ՔԱԿ–ի դիրքերը Հյուսիսային Իրաքում և Թուրքիայի տարածքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը