Ավտովթարը Գեղարքունիքի մարզից 24-ամյա Ազնիվ Ղարիբյանի և նրա դեռ չծնված մանկիկի համար կարող էր խիստ ծանր հետևանքներ ունենալ, եթե ամեն ինչ ժամանակին չկազմակերպվեր, և մասնագիտական բարձր ունակություններ չդրսևորվեին։
Ճամբարակի բժշկական կենտրոնից անմիջապես կապվել են ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի հետ և տեղեկացրել, որ 37 շաբաթական հղիի մոտ վթարի հետևանքով առաջացել է ընկերքի անջատում: Կինը ստացել էր գլխուղեղի ցնցում, ինչպես նաև տարբեր վնասվածքներ և սալջարդեր, առկա էր պտղի սուր շնչահեղձություն։
ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետի խորհրդատվության համաձայն՝ առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո ծննդկանն արագ տեղափոխվել է մայրաքաղաք: Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի մասնագետների ջանքերով փրկվեց ևս մեկ մոր և նորածնի կյանք:
Երիտասարդ կնոջ երկար սպասված երեխան լույս աշխարհ է եկել կեսարյան հատման ճանապարհով: 2.600 գ տղայի և մոր վիճակը բժիշկները գնահատում են բավարար:
Ավտովթարից տուժած 24-ամյա հղին ծննդաբերել է

ՀՀ առողջապահության նախարարություն