Աշխարհ

04.08.2015 11:10


100-ից ավելի փրկվածներ և մի քանի զոհ Սև ծովի վրացական ափերին

100-ից ավելի փրկվածներ և մի քանի զոհ Սև ծովի վրացական ափերին
Աջարիայի փրկարարական ծառայությունները Սեւ ծովում 2-3–բալանոց փոթորիկ են գրանցել: Փոթորկի հետեւանքով վրացական լողափերում զբոսաշրջիկներին արգելում են լողալ: Սակայն վրացի փրկարարներն ահազանգում են, որ չնայած լողափերում տեղադրված կարմիր դրոշակներին՝ զբոսաշրջիկները չեն ենթարկվում իրենց:

Ինչպես տեղեկացնում է «Գրուզիա Օնլայնը», այսօր երկու լողափերում` Քոբուլեթիում եւ Գրիգոլեթիում, զբոսաշրջիկներ են խեղդվել: Փրկարարները 100-ից ավելի մարդու կյանք էլ փրկել են:

Քոբուլեթում 22-ամյա երիտասարդ է խեղդվել: Փրկարարները ջրից դուրս են բերել նրա դին: Գրիգոլեթիում 40-ամյա կին է խեղդվել: Նա Փոթիի բնակիչ է։

«Rustavi2»-ի տեղեկացմամբ` Ուռեկիում փրկարարները 13-ամյա աղջկա կյանք են փրկել, եւ զբոսաշրջիկներին արգելել են ծով մտնել, սակայն 15 րոպե անց զբոսաշրջիկներն անտեսել են հրահանգը:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը