Աշխարհ

04.08.2015 10:37


ԱՄՆ–ը խորհուրդ է տալիս սիրիական զորքին չհարձակվել ԻՊ դեմ պայքարող ընդդիմության վրա

ԱՄՆ–ը խորհուրդ է տալիս սիրիական զորքին չհարձակվել ԻՊ դեմ պայքարող ընդդիմության վրա

ԱՄՆ–ը մտադիր է նախազգուշացնել Սիրիայի կառավարությանը զերծ մնալ ռազմական գործողություններից ընդդիմադիր խմբավորումների դեմ երկրի այն շրջաններում, որտեղ նրանք պայքարում են «Իսլամական պետության» դեմ։

«ТАСС»–ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները՝ մեկնաբանելով այն տեղեկատվությունը, թե ԱՄՆ ՌՕՈւ–ն պատսպարելու է ամերիկացի հրահանգիչների կողմից պատրաստված զինված ստորաբաժանումներին՝ այսպես կոչված՝ սիրիական չափավոր ընդդիմությանը։

«Մենք պատրաստ ենք աջակցել այդ ուժերին ԻՊ դեմ պայքարում, բայց ուզում ենք նաև ապահովել նրանց պաշտպանությունը հնարավոր այլ գրոհներից»,–ասել է ամերիկացի դիվանագետը։ Ահա թե ինչու, նրա խոսքերով, Սիրիայի կառավարական զորքերին խորհուրդ կտրվի խուսափել ընդդիմության դեմ գործելուց։

Միևնույն ժամանակ, նշվում է, որ պետքարտուղարության ներկայացուցիչը փորձել է խուսանավել այն հարցի պատասխանից, որ Մոսկվան բացասական է արձագանքել Վաշինգտոնի որոշմանը՝ Սիրիայում ապահովել քողարկված ընդդիմություն։

Ավելի վաղ էլ ՌԳ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն անարդյունավետ էր անվանել ԱՄՆ–ի հայտարարությունը՝ սիրիական ընդդիմությանն ավիացիոն օժանդակություն ցուցաբերելու վերաբերյալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը