ԱՄՆ–ն ընդլայնել է Սիրիայի դեմ կիրառվող ֆինանսական պատժամիջոցները
ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հրապարակել է Սիրիայի դեմ կիրառվող պատժամիջոցների ընդլայնված ցանկը։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում։
Նշվում է, որ պատժամիջոցների ցանկ է ներառվել ևս 12 ընկերություն, որոնց Վաշինգտոնը պատասխանատու է համարում Սիրիայում շարունակվող հակամարտության համար։
Ընդլայնված ցուցակում են առևտրային մի քանի ընկերություններ, այդ թվում՝ երկու էներգետիկ ընկերություն Թուրքիայից, ինչպես նաև Թուրքիայի մի շարք քաղաքացիներ, որոնք կապ ունեն «Milenyum Energy» ընկերության հետ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարաձգել էր Սիրիայի նկատմամբ կիրառվող սահմանափակող միջոցները։

7or.am