Աշխարհ

03.08.2015 22:50


Կրեմլում վստահ են՝ Սիրիայում ԱՄՆ պլանները կհանգեցնեն հետագա ապակայունացման

Կրեմլում վստահ են՝ Սիրիայում ԱՄՆ պլանները կհանգեցնեն հետագա ապակայունացման

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում վստահ են՝ Սիրիայում զինված ուժերի դիրքերը ռմբակոծելու ԱՄՆ պլանները կհանգեցնեն երկրում իրավիճակի հետագա ապակայունացման:

«Սա արմատական տարաձայնություն է Մոսկվայի և Վաշինգթոնի միջև։ Այդ տարաձայնությունները չեն թաքցվել և դրանք ակնհայտ են»,-Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

ՌԴ մամուլի խոսնակը հավելել է՝ Կրեմլը բազմաթիվ անգամներ ընդգծել է, որ Սիրիայի ընդդիմությանը ցուցաբերվող օգնությունը, հատկապես՝ ֆինանսական և տեխնիկական, հանգեցնում է այդ երկրում իրավիճակի հետագա ապակայունացման:

«Սիրիայում ստեղծվում է մի վիճակ, որից կարող են օգտվել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները. թուլացած ղեկավարությունն այդկերպ կորցնում է «ԻՊ»-ի հետագա տարածմանը հակազդելու իր ներուժը»,-ավելացրել է Պեսկովը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը