Աշխարհ

03.08.2015 16:20


Սիրիայում ռազմական ինքնաթիռի վայր ընկնելու պատճառով 20 մարդ է զոհվել (տեսանյութ)

Սիրիայում ռազմական ինքնաթիռի վայր ընկնելու պատճառով 20 մարդ է զոհվել (տեսանյութ)

Սիրիայում վթարվել է ռազմաօդային ուժերի կործանիչը։ Ինքնաթիռն ընկել է Իդլիբ նահանգի Էրիխա քաղաքի բնակելի թաղամասի շուկայի վրա։ Այն Դամասկոսից գտնվում է 320 կմ հեռավորության վրա։

«ТАСС»–ը հայտնում է, որ ավիավթարի հետևանքով զոհվել է 20 մարդ, մոտ 50–ը՝ վիրավորվել։ Օդաչուի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։

Աղետը տեղի է ունեցել մարտական թռիչքի ժամանակ։

Նշվում է, որ Իդլիբի հյուսիս-արևմուտքում կատաղի մարտեր են ընթանում խմբավորումների հետ, որոնք փորձում են ճեղքելով հասնել Օրոնտ գետի հովիտ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը