Լրահոս

03.08.2015 15:51


Երթևեկության հատուկ ռեժիմ Դիլիջանի թունելի ներսում

Երթևեկության հատուկ ռեժիմ Դիլիջանի թունելի ներսում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Երևան-Սևան-Իջևան միջպետական մայրուղու 81-րդ կմ-ում՝ Դիլիջանի թունելի ներսում, հունիսի 17-ից մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սահմանվել է երթևեկության հատուկ ռեժիմ։

Հորդորում ենք վարորդներին թունելի ներսում երթևեկել առավելագույնս զգույշ, խստագույնս հետևել թունելի մուտքերում և ներսում տեղադրված ճանապարհային նշաններին, շինարարական աշխատանքների մասին զգուշացնող ցուցանակներին, լուսային ազդանշաններին:

Բաց թափքով գերբեռնված բեռնատարների վարորդներին առաջարկվում է աշխատանքների ընթացքին չխոչընդոտելու նպատակով օգտվել շրջանցիկ՝ Սեմյոնովկա գյուղով անցնող ճանապարհահատվածից:

Նշենք, որ Դիլիջանի թունելում իրականացվող հիմնանորոգման աշխատանքները կընթանան երեք փուլով՝ երեք տարվա ընթացքում: Առաջին փուլով կատարվող հիմնանորոգման վերջնաժամկետը, ըստ պայմանագրի, 2015թ. նոյեմբերի 1-ն է:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը