Տնտեսական

03.08.2015 13:51


Վերելակների սպասարկման խնդիր կա

Վերելակների սպասարկման խնդիր կա

–Բնակիչները խնամքով չեն օգտագործում վերելակները։ Մարդատարը բեռնատարի տեղ են օգտագործում,–այսօր հրավիրված ասուլիսում նշել է ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը։

Նա նաև հավելել է, որ վերելակների սպասարկման խնդիր կա, քանի որ էլեկտրամեխանիկների աշխատավարձը ցածր է, նրանք հիմնականում տարիքով անձինք են. երիտասարդ կադրերը չեն ուզում այդ ոլորտում աշխատել։

Կան նաև պահեստամասերի ներկրման դժվարությունները, քանի որ դրանք բավականին թանկ են:

Լ. Հովհաննիսյանը նշել է, որ վերելակներն իրենք ստուգում են տարեկան առնվազն մեկ անգամ։

–Ես վերելակի պահակը չեմ, որ անընդհատ կողքը կանգնեմ, տեսնեմ՝ ինչ վիճակում են,–ասել է նա՝ հավելելով, որ վերելակի տեխնիկական վիճակը գնահատում են փորձաքննության պահի դրությամբ.

–Այս տարի վերելակների փորձաքննության եզրակացություններն ավելի շատ բացասական են եղել։

Ինչ վերաբերում է ատրակցիոններին, ապա բանախոսը հայտնել է, որ Երևանում գրանցված 84-ից 74-ն է փորձաքննության ենթարկվել։ Գայի 14 հասցեում գտնվող «Անառիկ Բերդաձոր»-ի 10 ատրակցիոններից էլ Լ. Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս դեռ չօգտվել։

Իսկ բակային ատրակցիոններն արտադրական վտանգավոր օբյեկտներ չեն համարվում և փորձաքննության չեն ենթարկվում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը