ՌԴ պատժամիջոցային խմբի ապրանքներն առաջարկում են ոչնչացնել շարժական վառարաններով
«Տուրմալին» ռուսաստանյան կազմակերպության գլխավոր տնօրեն Միխայիլ Վոստրիկովն առաջարկել է ոչնչացնել պատժամիջոցային խմբի ապրանքները շարժական վառարանների օգնությամբ։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։ Վոստրիկովը նշել է, որ շարժական վառարանների օգտագործման դեպքում պարտադիր չէ նրանցով սարքավորել յուրաքանչյուր սահմանային անցակետը:
«Սանկտ Պետերբուրգի համար երկու նման հզոր վառարան կապահովի այն ամենն, ինչ անհրաժեշտ է: Օրինակ՝ «Տորֆյանկայում» բռնեցին, վառարանը կտանեն այնտեղ, և այն կվերացնի բոլոր անհրաժեշտ ապրանքները: Բոլոր խոշոր սահմանակետերի համար բավական է ընդամենը 1-2 նման շարժական վառարան: Ամբողջ երկրի համար անհրաժեշտ է մի քանի տասնյակ, և նրանք կարելի է տեղադրել երկու ամսվա ընթացքում», - հայտնել է «Տուրմալին»-ի տնօրենը՝ նշելով, որ ներկայումս մեկական շարժական վառարան գործում է Ալթայում և մերձմոսկովյան Դուբնայում:
Վոստրիկովը հայտնել է, որ «Տուրմալին»-ը համագործակցության առաջարկով դիմել է Գյուղատնտեսության նախարարությանն ու այլ համապատասխան գերատեսչությունների, սակայն որևէ պատասխան դեռ չի ստացել:
Նշենք, որ «Տուրմալին» ՓԲԸ–ն զբաղվում է տարբեր տիպի արդյունաբերական վառարանների՝ ինսիներատորների արտադրությունով։

7or.am