Կառավարության դիմաց հավաքված նաիրիտցիները պահանջում են գործարանի վերագործարկում
Այսօր «Նաիրիտ» գործարանի ներկա ու կրճատված աշխատակիցները նորից հավաքվել են Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով փոխանցել մյուս աշխատակիցների աշխատավարձերը, ինչպես նաև վերագործարկել «Նաիրիտը»։
«Մենք այսօր հավաքվել ենք ավելի շատ իրար շնորհավորելու և կանգնելու այն նաիրիտցիների կողքին, որոնք դեռ չեն ստացել իրենց աշխատավարձը»,-ասել է գործարանի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը։
Նշենք, որ գործարանի 2400 աշխատակցից դեռ 1800-ն է ստացել աշխատավարձերը. մնացած 600–ի աշխատավարձերը խոստացել են փոխանցել այսօր:
Հիշեցնենք՝ ԱԺ–ում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունների վերաբերյալ արդյունքների ներկայացման ժամանակ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հերքել էր այն լուրերը, թե Կառավարությունը գործարանը տանում է լուծարման.
–Կառավարությանը բոլորովին ձեռնտու չէ ընկերության սնանկացումը, որովհետև դա բերելու է մեծ ֆինանսական խնդիրների` կապված անվտանգության և այլնի հետ: Ես պատասխանատու հայտարարում եմ՝ դա այդպես չէ: Մենք ամեն ինչ արել և անում ենք, որ գործարանը վերագործարկվի... Դա շարքային ֆաբրիկա չէ, որի լուծարման հետ կապված՝ այսօր որոշում կայացվի, և վաղը սկսվի լուծարումը։
Հայաստանի երբեմնի քիմիական հսկան կաթվածահար է 2010թ.–ից։

7or.am