Լրահոս

03.08.2015 12:37


Ամուսնու կողմից հրազենային վնասվածք ստացած ծննդկանն ու երեխան դուրս են գրվել հիվանդանոցից

Ամուսնու կողմից հրազենային վնասվածք ստացած ծննդկանն ու երեխան դուրս են գրվել հիվանդանոցից
Ամուսնու կողմից հրազենային վնասվածք ստացած մայրն ու երեխան արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին «Փաստինֆո»–ի տեղեկությունները հաստատեցին ՀՀ ԱՆ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնից՝ նշելով, որ մայրն ու նրա նորածին դուստրն այժմ լավ են զգում իրենց:
Հիշեցնենք՝ դեպքը տեղի էր ունեցել հունիսի 30-ի առավոտյան ծննդատան 4-րդ հարկի վճարովի պալատում: Ամուսինը՝ 33-ամյա Հայկ Վարդանյանը, գալով հիվանդասենյակ ու այնտեղ հանդիպելով զոքանչին՝ նրան ուղարկել էր խանութ, և մենակ մնալով կնոջ՝ 28-ամյա Մելինե Ասատրյանի հետ՝ իր մոտ եղած ատրճանակով մի քանի անգամ կրակել էր կնոջ վրա, ապա մտածելով, որ սպանել է նրան, ինքնասպան էր եղել: Այդ պահին երեխան հիվանդասենյակում չի եղել:
Մանրամասները՝ «Փաստինֆո»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը