Կանադուհիները դեմ են կիսամերկ հեծանիվ վարելու արգելքին (լուսանկար)
Ուշագրավ բողոքի ակցիա է անցկացվել Կանադայում: «Huffingtonpost»-ի փոխանցմամբ` Վաթերլո քաղաքի կենտրոնում հավաքվել են տասնյակ կիսամերկ կանայք, որոնք «Մերկ մեզ հետ» ակցիայի շրջանակներում փորձել են պաշտպանել իրենց մերկ լինելու իրավունքը:
Նշվում է, որ ցույցը կազմակերպվել է մեկ շաբաթ առաջ քաղաքի զբոսայգիներից մեկում կիսամերկ վիճակում հեծանիվ քշելու համար ոստիկանի կողմից նկատողություն ստացած քույրերի կողմից։ Ոստիկանի արարքից հետո քույրերը որոշել են պաշտպանել իրենց իրավունքը և իրազեկել մյուսներին, որ դեռ 1996թ. երկրում գործում է օրենք, որը թույլատրում է կանանց կիսամերկ վիճակում հայտնվել հասարակական վայրերում։

7or.am