Նոյեմբերի 13-ին, ժամը 15.52-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի 16-րդ թաղամաս 32/29 հասցեի բնակիչը չի արձագանքում հեռախոսի և դռան զանգերին:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Ժամը 16.59-ին տանտիրոջ հարազատների ներկայությամբ, բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1930 թ. ծնված Ամալյա Շահնազարյանի դին:
Դեպքի մասին տեղեկացվել են «1-02» և «1-03» ծառայությունները:
Նույն օրը, ժամը 13.30-ին Շիրակի մարզի «Արաքս ջրառ» ՓԲԸ-ի տնօրենից ահազանգ է ստացվել, որ «Կառնուտի» ջրամբարում հայտնաբերվել է մոտ 70 տարեկան տղամարդու դիակ, եւ այն հանելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Մինչ փրկարարների' կանչի վայր հասնելը, ջրամբարում շինարարական աշխատանքներ կատարող աշխատակիցների ուժերով ջրից դուրս է բերվել ինքնությունը չպարզված տղամարդու դին:
Հայտնաբերվել է դիակ

Դեպքի մասին տեղեկացվել է Շիրակի մարզպետը: