Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը նախօրեին հայտարարել է խորհրդարանը ցրելու որոշման և հոկտեմբերի 19–ին օրենսդիր մարմնի ընտրությունների մասին։
«Ես հանդիպել եմ գեներալ նահանգապետ Դևիդ Լլոյդ Ջոնսթոնի հետ, որն ընդունել է խորհրդարանը ցրելու իմ առաջարկը»,–ասել է Հարփերը։
«ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ խորհրդարանի ցրումով մեկնարկում է նախընտրական արշավը, որը կտևի 11 շաբաթ։
Պահպանողականների կուսակցության ղեկավար Հարփերն առաջադրվում է 4–րդ ժամկետով։ Եթե նա հաղթանակի, կդառնա առաջին քաղաքական գործիչը Ուիլֆրիդ Լորիեից հետո, որը 4 անգամ անընդմեջ զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը։
Կանադայի վարչապետը ցրել է խորհրդարանը

7or.am